Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է J.P.Morgan-ի հանրային հատվածի մասով փոխնախագահ Դանիել Զելիկովի հետ
06.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է J.P.Morgan-ի հանրային հատվածի մասով փոխնախագահ Դանիել Զելիկովի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է J.P.Morgan-ի հանրային հատվածի մասով փոխնախագահ Դանիել Զելիկովի հետ:

Հանդիպման շրջանակներում նախարարը Զելիկովին ներկայացրել է Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական իրավիճակը: Զելիկովը նշել է, որ տպավորված է ՀՀ կառավարության որոշ տնտեսական ցուցանիշներով՝ մասնավորապես պարտք/ՀՆԱ հարաբերակցության մակարդակով: ՀՀ սուվերեն վարկանիշի մասին խոսելիս նախարարը նշել է, որ դրա ցածր լինելու պատճառը հիմնականում փակ սահմաններն ու քաղաքական կոնֆլիկտն են։

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից է դառնալ տարածաշրջանային ֆինանսական հանգույց, և այս առումով կարևոր է նաև կորեսպոնդենտային բանկային հարաբերությունների զարգացումը առաջատար բանկային ինստիտուտների հետ, ինչը կօգնի ընդլայնել ՀՀ բանկային համակարգի միջնորդական ծառայությունների արտահանման դիվերսիֆիկացիան:

Վահե Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանում J.P.Morgan-ի գրասենյակի բացման հնարավորությունը, և կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: