Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ
11.11.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին և ՎԶԵԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Ռենե վան Հելին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ:

Հանդիպման շրջանակներում կողմերը նախ բարձր են  գնահատել այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման մակարդակը: Ապա քննարկվել են ՎԶԵԲ՝ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագիծը, վերջինումս արտացոլված գերակա ուղղությունները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի և ՎԶԵԲ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն աջակցության, էներգետիկ ու ջրային ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային նախաձեռնություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը և հույս հայտնել, որ ապագայում նույն կերպ կշարունակվի և ավելի կամրապնդվի ունեցած արդյունավետ համագործակցությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...