Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարությունում ներկայացրել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը
25.11.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարությունում ներկայացրել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացրել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին:

Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեում կատարված վերաբաշխումներին, ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներին և վերաբաշխումներին, առաջարկվող հարկաբյուջետային և վարչարարության միջոցառումներին, 2024թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:

Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...