Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
27.05.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին

Մայիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին: Նախարարը ողջունել է ժողովի մասնակից աուդիտորներին, փորձագետ հաշվապահներին, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ շեշտելով պետության կողմից պալատին պատվիրակված գործառույթների արդյունավետ իրականացման կարևորությունը: Նախարարը նաև ընդգծել է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման վերաբերյալ մասնագիտական հանրության պատկերացումները և նշված ոլորտներում պետության կողմից իրականացվող քաղաքականությունն, ըստ էության, համընկնում են, ինչը ողջունելի է և վկայում է պետության ու տվյալ համայնքի ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության մասին:

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի անդամների կողմից:

Պալատի տարեկան ժողովին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամները՝ Խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...