Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները Վաշինգտոնում
16.10.2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները Վաշինգտոնում
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Թաո Զանգը: Քննարկման առանցքում եղել են հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ի հայտ եկող մարտահրավերները, այդ գործընթացում ԱՄՀ կողմից առաջարկվող աջակցության գործիքները, ինչպես նաև պատասխանատու ինստիտուտների կարողությունների զարգացման հեռանկարները:
Նախարար Վարդան Արամյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կայունությանը, ֆիսկալ կանոնների և հարկային քաղաքականության բարելավմանն ուղղված աշխատանքները:
Ֆիսկալ հարցերի վարչության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայումս ֆիսկալ կանոնների վերանայման գորցընթացում ԱՄՀ կողմից Հայաստանին ցուցաբերվող հետագա աջակցության հնարավորություններն ու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՀ կողմից հարկային քաղաքականության բարելավման, մասնավորապես՝ գույքահարկի ուղղությամբ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Նախարար Վարդան Արամյանը մասնակցել է նաև Dutch Constituency-ի հանդիպումներին, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Անդրադարձ է կատարվել Constituency-ի կողմից Համաշխարհային բանկի կայուն զարգացման 2030 օրակարգին աջակցության, Համաշխարհային բանկի նոր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը, կրթության և ուսուցման Համաշխարհային բանկի զարգացման զեկույցին: Ամփոփվել են նաև Constituency-ի շրջանակներում աշխատանքները, և նշվել է, որ հաջորդ Constituency-ի հանդիպումը կկայանա Խորվաթիայում:
Հանդիպման ավարտին հայկական կողմին նաև շնորհակալություն հայտնեցին Դիլիջանում կազմակերպված նախորդ հանդիպման համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)