Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքների քննարկմանը
20.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքների քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվների (NTA) վերլուծության արդյունքների վերաբերյալ քննարկմանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ «Ամերիա» խորհրդատվական կենտրոնի հետ միասին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացրեցին «Ազգային փոխանցումային հաշիվների» վերլուծության արդյունքները: 

«Ազգային փոխանցումային հաշիվները» ժողովրդագրական փոփոխությունների և տնտեսության վրա դրա ազդեցության գնահատման առավել համապարփակ գործիք է հանդիսանում, որը համատեղում է Ազգային հաշիվների համակարգի ցուցանիշները ժողովրդագրական հիմնական ցուցանիշների հետ։ NTA-ը հնարավորություն է տալիս գնահատել բնակչության կառուցվածքի փոփոխությունների ազդեցությունը` տնտեսական քաղաքականություն մշակելու նպատակով, մասնավորապես, այն կիրառվում է հարկերի, պետական ֆինանսների, աշխատաշուկայի, կրթության և առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը ժամանակի ընթացքում գնահատելու համար։

Հայաստանը արդեն մեկն է այն 27 երկրներից, որոնք իրականացրել են Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծություն: Նշված վերլուծությունը մեծապես նպաստել է նաև Ժողովրդագրական ռազմավարության մշակման գործընթացին և մեծ հետաքրքրության արժանացել միջազգային համայնքի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում ներկաներին ներկայացվեցին վերլուծության հիմնական ուղղությունները, հիմքում ընկած տվյալները և օգտագործված մեթոդաբանությունը, արդյունքների կիրառման հնարավոր քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև տրվեցին ներկաներին հետաքրքրող հարցերի պատասխաններ:

Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով կից հղմամբ՝ https://bit.ly/40Wz4rg:  

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...