Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
16.07.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի  (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ:

Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առանցքային հարցերի ու մարտահրավերների շուրջ:

Այս տարի հանդիպումը կրում էր «Անկայուն և անորոշ միջավայրում կայուն աճի ապահովում» խորագիրը: Պանելային թեմատիկ քննարկումներ են տեղի ունեցել մասնավոր կապիտալի մոբիլիզացման ռազմավարությունների, նորարարությունների, արհեստական բանականության հնարավորությունների շուրջ:

Միջոցառման շրջանակներում Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ: Վերջինիս հետ, մասնավորապես, քննարկվել են ՀԲ-ի հետ օրակարգային ծրագրերի հարցեր ջրային, էներգետիկայի, սոցիալական ոլորտներում, ներառյալ նաև՝ բյուջետային աջակցությունը:

Առանձին հանդիպում է կայացել նաև Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Յասպեր Վեսելինգի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առանցքային հարցեր, ներառյալ՝ ֆինանսների նախարարությունների միջև փորձի փոխանակման ընթացիկ ծրագրի իրականացումը, ինչպես նաև հետագա փոխգործակցության նոր հեռանկարներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը

Հուլիսի 15-ին և 16-ին ուսուցողական այցով ՀՀ ֆինանսների նախարարություն էր ժամանել Տաջիկստանի Հանրապետության պետական մարմինների աշխատակիցներից կազմված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: