Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը
16.07.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը

Հուլիսի 15-ին և 16-ին ուսուցողական այցով ՀՀ ֆինանսների նախարարություն էր ժամանել Տաջիկստանի Հանրապետության պետական մարմինների աշխատակիցներից կազմված խումբը։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման փորձին, քննարկել այդ բնագավառում բարեփոխումներին առնչվող խնդիրները։

Այցի երկրորդ օրը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հանդիպում է անցկացրել Տաջիկստանի ֆինանսների փոխնախարար Սարվար Քուրբոնյոնի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկումների ընթացքում ներկայացվել է Հայաստանի փորձը, բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև այն առավելություններն ու հնարավորությունները, որ ընձեռել է ծրագրային բյուջետավորման կիրառումը։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...