ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին այսօր ստորագրել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը :
Իրականացվող փոփոխությամբ կողմերի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրի արժեքն ավելացել է 2.72 մլն եվրոյով: Ներգրավվելիք նոր վարկային միջոցները ծրագրի շրջանակներում նախատեսված վարկային ու դրամաշնորհային միջոցների հետ միասին ուղղվելու են Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցային լուսավորության համակարգերի արդիականացմանը:
Ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարարի և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող և ապագայում նախատեսվող ծրագրերի շուրջ: