Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
19.04.2023
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ԶՖԳ պաշտոնյաներ, ինչպես նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Նախարարը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Ֆրանսիական կողմը վերահաստատել է Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Մայիսի 4-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)