Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի Պետական Համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
10.02.2023
ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի Պետական Համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Այսօր` փետրվարի 10-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Երևանի Պետական Համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։

Հուշագրի նպատակն է երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը, ինչպես նաև համատեղ ջանքերով նպաստել կրթական համակարգի զարգացմանն ու բարձրացնել գիտական մտքի և դրա արդյունքների դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։

Նախարար Հովհաննիսյանը, խոսելով Ֆինանսների նախարարության՝ որպես գրավիչ աշխատավայրի վերաբերյալ իր պատկերացումների մասին, հույս է հայտնել, որ ԵՊՀ լավագույն շրջանավարտներն իրենց աշխատանքային կարիերան կկերտեն հենց նախարարությունում:

Ստորագրման արարողությանը հաջորդել է շփում ուսանողների և դասախոսների հետ` հարց ու պատասխան ձևաչափով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պատասխանել են հնչեցված հարցերին և խոսել հուշագրի գործնական կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին։

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: