ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարության և միջազգային զարգացման կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով
24.02.2023
ՀՀ ֆինանսների նախարարության և միջազգային զարգացման կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով

Այսօր Ֆինանսների նախարարության, միջազգային զարգացման կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով:


Համաժողովի ընթացքում քննարկման առարկա են եղել հետևյալ հարցերը.

  • հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմակերպման հետագա աշխատանքները
  • ՀՀ կառավարության հարկաբյուջետային և պարտքային քաղաքականությունների միջնաժամկետ առաջնահերթությունները
  • պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում սահմանված ծախսային գերակա ուղղությունները
  • վերջիններիս համահունչ արտաքին ֆինանսավորմամբ հետագայում իրականացվելիք հնարավոր ծրագրերի շուրջ երկկողմ աշխատաքների ընթացակարգերը

Քննարկվել են նաև կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Էդուարդ Հակոբյանը և Վահան Սիրունյանը, ինչպես նաև համաժողովին հրավիրված այլ մասնակիցներ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,