Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ ուսանողների հետ
19.12.2023
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ ուսանողների հետ

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը և ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման և աուդիտի կարգավորման բաժնի պետ Գոռ Քոչարյանը «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հիմնական գործառույթները» թեմայով հանդիպում են անցկացրել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ։

Բանախոսներն ուսանողներին ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ hաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության առանձնահատկությունները, մասնագիտական աճի ու կարիերայի հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ողջունելով ուսանողներին, ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է ուսանողների և նոր մասնագետների ներգրավումը: Կարեն Սարգսյանը հույս է հայտնել ամրապնդելու գործակցային կապերը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ և հետագայում ընդլայնելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարարության հետ գործակցությանը, շեշտել է, որ այն ավելի է ամրապնդվել ԵՊՀ-ի և նախարարության միջև նախորդ տարի կնքված հուշագրի շնորհիվ, որը տարբեր ուղղություններով ակտիվորեն համագործակցելու հեռանկարներ է ստեղծել:

Հանդիպմանը ներկա են եղել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Կառավարում» կրթական ծրագրերի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և նախարարության ներկայացուցիչներ:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)