Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
12.12.2024
ՀՀ ֆինանսների նախարարության քարտուղարության փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 25-33.5-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի 12 դեկտեմբերի, 2024 թվական

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ֆինանսների նախարարության քարտուղարության փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 25-33.5-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 15։00-ին ֆինանսների նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1):

1.Անձնագիր (ՀԾ համարանիշ) կամ նույնականացման քարտ

2.Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության   դեպքում)

3.Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցի փուլը անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի և մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանելու մասին հրամանի էլեկտրոնային օրինակները կցվում են։

Աշխատավայրի հասցեն ՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2024 թվականի դեկտեմբերի 17-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011-800-104 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն  mariam.ter-hovhannisyan@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

ՀՐԱՄԱՆ

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...