Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի գրավիչ գործատուների շարքում 24-րդն է
05.02.2024
ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի գրավիչ գործատուների շարքում 24-րդն է

Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համատեղ արդեն 3-րդ տարին անընդմեջ նախաձեռնել է #հայrate արշավը, որն ուսանողների շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի:

Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող մասնակցել է նախաձեռնությանը՝ արտահայտելով իր կարծիքը եւ նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

ՀՀ ֆինանսների նախարությունն արդեն 3-րդ տարին մասնակցում է նախաձեռնությանը: 2021 եւ 2022 թվականի արդյունքներով Նախարարությունը չի ներառվել գործատուների ցանկում՝ ըստ հարցված ուսանողների: Այս տարի, գրանցելով մեծ առաջընթաց, Ֆինանսների նախարարությունը ճանաչվել է 24-րդը լավագույն ու գրավիչ գործատուների շարքում:

Նախարարությունը որպես առաջնահերթություն է սահմանել երիտասարդ կադրերի ներգրավումը: Ներկայում հայաստանյան առաջատար բուհերի հետ տարվում են ինտենսիվ աշխատանքներ նախարարության կադրային բազան համալրելու ուղղությամբ:

Ֆինանսների նախարարությունը մեծ ոգեւորությամբ է արձագանքում ուսանողների դրսեւորած հետաքրքրությանը եւ իր իրավասությունների շրջանակում շարունակելու է որդեգրած կադրային քաղաքականությունը:

Մրցանակաբաշխության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://shorturl.at/bdkU8 :

Մրցանակաբաշխության վերաբերյալ առավել մանրամասն՝ https://shorturl.at/vRX25 :

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)