Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայի ֆինանսական ամենամյա ֆորումին
28.09.2023
ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայի ֆինանսական ամենամյա ֆորումին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՌԴ ֆինանսների նախարարության հրավերով սեպտեմբերի 28-ին մասնակցել է Մոսկվայի ֆինանսական ամենամյա ֆորումին: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գեւորգյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը եւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի կարգավորման վարչության պետ Կարեն Ալավերդյանը:

«Ռուսաստանի ֆինանսատնտեսական համակարգը գլոբալ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում» խորագիրը կրող ֆորումի ընթացքում Գարիկ Պետրոսյանը հանդես է եկել «ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության ժամանակակից համակարգը եւ գործիքները» շնորհանդեսով եւ ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության հարկաբյուջետային քաղաքականությունը, կանխատեսման համակարգը եւ գործիքները, ՀՀ պետական պարտքի կայունության եւ հարկաբյուջետային կանոնների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ ընթացիկ եւ արդիական հարցերի շուրջ ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալներ Տ. Մաքսիմովի, Ա. Լավրովի, Վ. Կոլիչեւի, ինչպես նաեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Շիրոկովի հետ: 

Աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի գործընկերների հետ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)