Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին
20.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում:
 
«Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում, հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով»,- ասել է վարչապետը:
 
Նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ վստահ է՝ պարոն Հովհաննիսյանը և գործընկերները լավագույնս կկատարեն 2023 թվականի այն ծրագիրը, որը դրված է իրենց առջև: Փոխվարչապետ Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել նախարարության կողմից կատարվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և գնահատականի համար:
 
«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով: Վստահ եմ, որ մենք՝ Ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: