Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ջաղեթյան Գրիգոր

24.06.1919թ.-05.08.1919թ.

Ջաղեթյան Գրիգոր Ալեքսանդրի (1885-1938)

Ծնվել է Իջևանում։ Մասնագիտությամբ` ֆինանսիստ, հասարակական-պետական, քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1909թ.` Լայպցիգի համալսարանը։ Անդրկովկասի Սեյմում պաշտոնավարել է իբրև ֆինանսիստ։ Առաջին Հանրապետության` Ալեքսանդր Խատիսյանի Կառավարությունում եղել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար (մայիս 1919թ.), ապա` նախարար (հունիս-օգոստոս 1919թ.), պետական վերահսկիչ (դեկտեմբեր 1919թ. - սեպտեմբեր 1920է.)։ Հայաստանում բոլշևիկների իշխանության հաստատումից հետո անցել է Պարսկաստան։ Հայրենիք է վերադարձել 1922թ., եղել է պետբանկի կառավարիչ։