Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանում պետական գնումների համակարգը բարեփոխվում է
25.03.2021
Հայաստանում պետական գնումների համակարգը բարեփոխվում է

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց պետական գնումների գործընթացի կարգավորմանն առնչվող կառավարության N 526  որոշման մեջ կատարված փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը որոշման նախագիծը ներկայացնելիս ընդգծեց, որ կատարված փոփոխությունների արդյունքում գնումների գործընթացը կբարելավվի:

Այսպես՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել որակավորման ապահովման տեսակին և չափին ներկայացվող պահանջները:

Ըստ այդմ, գնումների մասնակցին տրվում է հնարավորություն՝ որակավորման ապահովումը ներկայացնել նաև ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխիքի ձևով: Օրինակ՝ եթե գնումներին մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված վարկանիշի չափով, ապա այդ մասնակցին չի ներկայացվում որակավորման ապահովում:

Բացի այդ, որակավորման ապահովման պայմանը մինչև 25 մլն. դրամ գնումների դեպքում կկիրառվի տուժանքի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ գումարի ձևով:

«Այս փոփոխության արդյունքում ակնկալում ենք, որ փոքր բիզնեսը կունենա մեծ հնարավորություն և ավելի նպաստավոր պայմաններ ներգրավվել գնումների գործընթացում ավելի մատչելի պայմաններով: Այս պարագայում գործարքների քանակով աճը կլինի 15 տոկոսով, իսկ գումարային արտահայտությամբ՝ 50 տոկոսով», -ներկայացրեց փոխնախարար Կարեն Բրուտյանը:

Հաջորդ փոփոխությունը հետևյալն է՝ մինչև 70 մլն. դրամ գնումների դեպքում որակավորման ապահովման չափը կահմանվի 15%, իսկ 70 մլն. դրամից բարձր գնումների դեպքում՝ 30%։

Հիշեցնենք՝ գործող կարգի համաձայն, 10 մլն. դրամը գերազանցող պետական գնումների դեպքում անհրաժեշտ էր ներկայացնել որակավորման ապահովում՝ բանկային 100 տոկոս երաշխիքի կամ կանխիկ գումարի ձևով, ընտրված մասնակցի գնային առաջարկի չափով:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի խոսքով, այժմ գործող կարգավորումը շատ հաճախ հանգեցնում էր վեճերի ու մեծ խնդիրներ հարուցում գնումների գործընթացին մասնակցիների շրջանում:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...