ԹԵԺ ԳԻԾ
Ներկայացվել է ՀՀ պետական բյուջեի 2023թ. առաջին եռամսյակի կատարողականը
25.04.2023
Ներկայացվել է ՀՀ պետական բյուջեի 2023թ. առաջին եռամսյակի կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը:

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին և կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է 2023թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալի, ինչպես նաև ՀՆԱ-ի աճի գնահատականի մասին:

Վարչապետը կարևորել է պետական բյուջեի՝ պատշաճ մակարդակով կատարումը և հանձնարարել հետևողական լինել նախատեսված կապիտալ ու ընթացիկ ծախսերի, պետական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման հարցում:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության