ԹԵԺ ԳԻԾ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին
29.09.2022
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

 

Ստորև՝ Նախարարի ելույթից մի քանի առանցքային կետեր.

  • 2022 թվականի 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերը, միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրային նպատակների իրագործման ընթացքը:
  • Տնտեսական ներկա զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփվի 11-12 տոկոս տնտեսական աճով: Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնել պետբյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
  • Այս տարի կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53 տոկոսից ցածր կլինի՝ 2021-ի 60.3 տոկոսի համեմատությամբ: 2023-ի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումն կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում: Դրանից ելնելով ծրագրում ենք, որ 2023 թ. ընթացքում, պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,1 տոկոսը:
  • Սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:
  • 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: 2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց: Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը

Հարգելի' գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...