Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին
08.08.2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Օգոստոսի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

75 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

 Քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է բարեփոխումների հետևյալ ոլորտային ուղղությունները.

  1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
  2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
  3. պետական գնումների համակարգի արդիականացումը,
  4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
  5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
  6. ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
  7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Սա ծրագրի 2-րդ փուլն է. «Ենթածրագիր 1»-ն իրագործվել է 2022թ.։ Ծրագրի իրականացումն ուղեկցվել է տեխնիկական աջակցությամբ, որն ուղղվել է ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարություններում, ՀՀ կենտրոնական բանկում և ՀՀ  պետական եկամուտների կոմիտեում նպատակային բարեփոխումների իրականացմանն աջակցելուն։

Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և բարեփոխումների շրջանակը ևս նույնական է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում՝ ԱԶԲ խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: