ԹԵԺ ԳԻԾ
Քննարկվել է գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագիծը պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ
22.05.2023
Քննարկվել է գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագիծը պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 22-ին, տեղի է ունեցել գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկում, որին մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակը,մատնանշելով այն փաստը,որ նոր  աշխատանքային գործիքն ապահովելու է գնումների կենտրոնացում, ավտոմատացում և գործող ծրագրերի հետ ինտեգրման գործընթացի ճկունություն՝ համապատասխանելով պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին:

Անդրադարձ կատարելով գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին՝ շահագրգիռ կողմերը հանդես են եկել հարցադրումներով և առաջարկներով,որոնք անհրաժեշտ են համարվել հաշվի առնել գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի վերաբերյալ հետագա աշխատանքներում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության