Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը
18.12.2023
Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս պահին էլ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու նոր չափորոշչի ներդրումն իրականացվում է հենց ԵՄ աջակցությամբ:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ևս կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունն ու հույս է հայտնել, որ այն խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների կենսագործմանը:

Վահե Հովհաննիսյանը նշել է՝ տարբեր ոլորտներում, այդ թվում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, իսկ տարատեսակ բյուջետային աջակցությունները փոխլրացնում են դրանք՝ նպաստելով աշխատանքների արդյունավետ իրագործմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ հաջող համագործակցությունն ու այն զարգացնելու ուղղությամբ ջանքերը մեկտեղելու պատրաստակամություն հայտնել:

Դեսպանը բարձր է գնահատել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծավալուն աշխատանքները՝ նշելով, որ Եվրամիությունը դիտարկում է նաև այս գործընթացում Հայաստանին աջակցելու հնարավորությունը:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարության 2024 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աննախադեպ՝ 38%-ով աճ կգրանցի և կկազմի շուրջ 345 մլրդ 417 մլն դրամ, որտեղ 129 միլիարդ դրամ կամ 37.4 տոկոս նախատեսված է հենց կապիտալ ծախսերի համար:

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանին հատկացվող բյուջետային աջակցությունը շարունակական է լինելու, որում կրթության ոլորտների համար նախատեսված մասնաբաժինը շուրջ 5 մլն եվրո է կազմելու:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)