ԹԵԺ ԳԻԾ
Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները
08.10.2021
Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային  բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երեւանի մետրոպոլիտենի եւ տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների եւ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություն հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին եւ ընդգծել, որ բանկը պատրաստ է այդ ուղղությամբ եւս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին: Միաժամանակ պարոն Ցզուրան գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ եւ վստահություն հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային եւ 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նշել, որ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրով սահմանված նպատակների եւ քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան եւ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կողմից կնքված պայմանագրի և հաշիվ վավերագրերի վերաբերյալ

  • Էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման պայմանագիր
  • Ապրանքների առաքման հաշիվ...