ԹԵԺ ԳԻԾ
Շարունակվում են գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի  հանրային քննարկումները
23.05.2023
Շարունակվում են գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի հանրային քննարկումները

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանի և ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի գլխավորությամբ այսօր կայացել է գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկումը կառավարությանը ենթակա մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

ՖՆ ներկայացուցիչները ներկայացրել են պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջների համատեքստում ծրագրի իրագործման և ներդրման բուն նպատակը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել տվյալների հավաքագրում, թվայնացում և ինտեգրում տարբեր համակարգեր: Նախատեսվում է իարկանացնել նաև շահագրգիռ կողմերի փոխհամագործակցության ավտոմատացում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գնումների գործող համակարգի շահագործման ընթացքում առաջացած խնդիրներին, ինչպես նաև հնչել են նոր աշխատանքային գործիքի հետ կապված հետագա գործընթացներում խոչընդոտները վերացնելուն ուղղված առաջարկներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության