Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վահե Հովհաննիսյանը Ինչոնում հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ
05.05.2023
Վահե Հովհաննիսյանը Ինչոնում հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ

Հարավային Կորեայի Ինչոն քաղաքում մայիսի 2-ից 5-ը ընթացող ԱԶԲ 56-րդ տարեկան հանդիպումները հայկական պատվիրակությունը եզրափակել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ հանդիպմամբ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ճանապարհաշինության, առողջապահության, պետական հատվածի բարեփոխումների ոլորտներում ընթացիկ համագործակցությանը:

Քննարկվել են նաև առաջիկա տարիների ՀՀ-ԱԶԲ փոխգործակցության խորացման հեռանկարները և համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր մեխանիզմները։

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...