Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
22.04.2024
Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ուղղությամբ վերլուծությունների և կանխատեսումների իրականացում:

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝

  • բյուջետային գործընթացի շրջանակներում համապատասխան գործառույթների իրականացում, (պետական կառավարման մարմինների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմման և անհրաժեշտ հաշվարկների կատարման համար մեթոդական ցուցումների մշակման աշխատանքներին մասնակցություն, սոցիալական և առողջապահական գծով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող «1202 Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում», «1207 Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» և «1208 Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագիր» ծրագրերի գծով ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերի վերլուծություն, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորում և բյուջետային փաթեթի ամբողջական փաստաթղթի ամփոփում ու ներկայացում և այլն).
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
  • առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների, այդ թվում հաշվարկների, մեխանիզմների ուսումնասիրության արդյունքում եզրակացության տրամադրում.
  • միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի (տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ) ներկայացման,  արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվների ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքների իրականացում:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • բարձրագույն կրթություն տնտեսագետի առնվազն բակալավրի որակավորմամբ,
  • առնվազն երկու տարվա հանրային ծառայության ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներ),
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • տնտեսական վերլուծությունների և հետազոտությունների իրականացման ունակություն,
  • հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն,
  • համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel, PowerPoint):

 Փաստաթղթերն  ընդունվում են 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։

 Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am: 

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • Հարցազրույցը։

 Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
  • Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
  • Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
  • Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
  • Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, 104 սենյակ հեռ.` 011800104:

ՀՐԱՄԱՆ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)