ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԵՄ գործընկերների հետ
15.03.2023
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԵՄ գործընկերների հետ
ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 3-րդ նիստը:
 
Նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական միության գործընկերների հետ (զուգահեռ նաև առցանց եղանակով) քննարկվել են մակրոտնտեսական համագործակցությանը, պետական ֆինանսների կառավարմանը, ֆինանսական հատվածի համագործակցությանը, վիճակագրությանը, խարդախության դեմ պայքարին առնչվող հարցեր:
 
Ներկայացվել են նաև վերոնշյալ ոլորտներում իրականացված աշխատանքները և բարեփոխումները:
Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,