Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը
23.12.2021
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ամրագրված հարկային քաղաքականության միջոցառումները, ինչպես նաև խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...