ԹԵԺ ԳԻԾ
Տիգրան Խաչատրյանը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները
19.07.2022
Տիգրան Խաչատրյանը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երեւանի էներգախնայողության եւ տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: «ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ձեւավորված երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի եւ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքներին

Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկույցով։ Նախարարն իր զեկույցում անդրադարձել է 2017-2021թթ. տնտեսական զարգացումներին, միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, Կառավարության ծրագրով պլանավորված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

 

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

  1. hանրային հետաքրքրություն ներկայացնող...