Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի նիստին
16.06.2022
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի նիստին
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ նախագահը:
 
Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել Խորհրդի 2021թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաեւ քննարկվել են հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող արդի խնդիրներ:
 
Հանրային վերահսկողության խորհուրդը բաղկացած է 7 անդամից, նախագահը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է: Խորհրդի կազմում ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: