Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՄՖԿ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
14.02.2024
Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՄՖԿ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ՄՖԿ պորտֆելին, առկա ծրագրերի իրականացման ընթացքին՝ երկուստեք արձանագրելով գրանցված առաջընթացը:

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը ներկայացրել է Հայաստանի համար առաջիկա տարիների երկրի գործընկերության շրջանակը՝ շեշտադրելով, մասնավորապես՝ կանաչ շենքերի, վերականգնվող էներգետիկայի հնարավոր ուղղությունները:

Կարևորելով նշյալ ուղղությունները՝ կողմերը քննարկել են Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով հեռանկարային ոլորտներն ու հնարավոր ծրագրերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության՝ բնակապահովման, զբաղվածության ապահովման, կրթության, ճանապարհաշինության ուղղություններով: 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի մարտի 25-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00, մարտի 26-ին` ժամը 11:00-13:00 և ժ...