Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի գործընկերներին
20.03.2023
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի գործընկերներին

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Հանդիպման մեկնարկին նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայությունը Հայաստանում, մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից ՀՀ-ում իրականացվող ներդրումների ընդլայնումը: Նախարարն ընդգծել է ՄՖԿ հետ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հնարավոր նոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը:

ՄՖԿ ներկայացուցիչները, շնորհավորելով Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անդրադարձել են 2022 թվականին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճին և նշել, որ տպավորիչ են համարում նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարվա և ընթացիկ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանը միտված բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այս համատեքստում փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվներ գործիքի վերաբերյալ քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվներ (NTA) գործիքի վերաբերյալ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի հունիսի 12-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հունիսի 13-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00...