ՀՀ ֆինանսների նախարարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ:
Վահե Հովհաննիսյանը տիկին Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ներգրավման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները։
Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ռոլանդ Փրայսը եւս ընդգծել է նշյալ աշխատանքների կարեւորությունը եւ նշել ՀԲ թիմի՝ այդ միջոցառումների իրականացման շրջանակներում Հայաստանին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաեւ առաջիկա համագործակցության, այդ թվում՝ «Ծրագիր արդյունքի դիմաց» («PforR») գործիքի կիրառմամբ նախատեսվող ծրագրերի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ վերջիններիս իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության կողմից ուղենշված բարեփոխումների շրջանակին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: