Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանը ներկա է գտնվել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մեկնարկի միջոցառմանը
05.10.2017
Վարդան Արամյանը ներկա է գտնվել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի «Executive MBA» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը շնորհավորել է ուսանողներին իրենց հայրենիքում վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորության համար և նշել, որ այս դասընթացը կօգնի նրանց մրցունակության բարձրացմանը, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների զարգացմանը և կնպաստի նաև մեր երկրի առաջընթացին: Նախարարը նաև նշել է, որ հասարակության բարեկեցությունն ապահովելու համար առաջին հերթին կարևոր է անհատի մրցունակ լինելը:

Բացման խոսքով հանդես է եկել նաև Երևանում Շեֆիլդի համալսարանի «Executive MBA» ծրագրի ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոսին:

Շեֆիլդի համալսարանը 82-րդ է աշխարհում, 26-րդը՝ Եվրոպայում, և պատկանում է  աշխարհի լավագույն համալսարանների 1 տոկոսին: Իր Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի միջոցով հայաստանցի մենեջերներին և բիզնես մասնագետներին առաջարկում է Երևանում իրականացվող եզակի կրթական ծրագիր և Շեֆիլդի համալսարանի MBA աստիճան, ինչպես նաև՝ բրիտանական հեղինակավոր Արտոնագրված կառավարման ինստիտուտի 7-րդ աստիճանի դիպլոմ` «Ղեկավարում և ստրատեգիական կառավարում» մասնագիտությամբ, և AMBA սերտիֆիկատ: Ծրագրի միջազգային բնույթը համարվում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի ամենակարևոր և արժեքավոր հատկանիշներից մեկը: Ծրագիրն իրականացվում է միաժամանակ 7 երկրում՝ Սալոնիկում (Հունաստան), Սոֆիայում (Բուլղարիա), Բուխարեստում (Ռումինիա), Բելգրադում (Սերբիա), Կիևում (Ուկրաինա), Թբիլիսիում (Վրաստան) և Երևանում (Հայաստան): Ամեն տարի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի 20 տարբեր երկրներից առաջատար մենեջերները մասնակցում են ծրագրին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)