Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արամյան Վարդան

20.09.2016թ.-12.05.2018թ.

Արամյան Վարդան Սարիբեկի

 

Ծնվել է 1975թ. դետեմբերի 4-ին Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տնտեսագետ մասնագիտությամբ: 2004թ. ավարտել է ԹԱՖԹՍ համալսարանի (ԱՄՆ-Բոստոն) Ֆլետչեր դպրոցը: 1999-2002թթ. աշխատել է որպես ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ, 2002-2003թթ.՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ, 2003-2008թթ.՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ:

2008-2013թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի, 2013-2016թթ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնները: 2016 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս պաշտոնավարել է որպես ՀՀ ֆինանսների նախարար:

Մասնակցել է  վերապատրաստման հետևյալ դասընթացներին՝ 1999թ., «Հարկային քաղաքականությունը Հայաստանում», ՀՀ ԿԲ, Երևան, 2000թ., «Մաթվիճակագրություն և էկոնոմետրիկա», ՀՀ ԿԲ, Երևան, 2000թ., «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», ԱՄՀ-ՎՄԻ, Ավստրիա, 2002թ., «Դրամավարկային քաղաքականություն», Գերմանիայի Բունդեսբանկ, Երևան, 2002թ., «Կիրառական տնտեսական քաղաքականություն», Վիեննայի միացյալ ինստիտուտ, Ավստրիա, 2003թ., «Գնաճի նպատակադրման ներքո փոխանցման մեխանիզմների և մոդելավորման վերաբերյալ պրակտիկ պարապմունք», Չեխիայի Կենտրոնական բանկ, Պրահա, 2005թ., «Կենտրոնական բանկերի դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների նոր մարտահրավերներ», Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ), Վաշինգտոն, 2006թ., «Տնտեսական և դրամավարկային ինտեգրացումը Եվրոպայում» Վիեննայի միացյալ ինստիտուտ (ՎՄԻ), Ավստրիա, 2007թ., «Կապիտալի հոսքեր, դրամավարկային քաղաքականություն և միջազգային ֆինանսների ընթացիկ խնդիրներ», Համաշխարհային բանկ, Փարիզ, 2008թ., «Դրամավարկային քաղաքականություն, փոխարժեք և կապիտալի հոսքեր», Գերցնզիի ուսումնական կենտրոն, Շվեյցարիայի Ազգային բանկ, Շվեյցարիա:

2011թ. ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով՝ տնտեսական քաղաքականության մեջ ունեցած ավանդի համար: 2011թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ տնտեսության ոլորտում նշանակալի ներդրման համար: 2015թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: