Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
22.04.2024
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ

Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ:

Համագործակցության բավականին լայն օրակարգով արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերի վարչության, Եվրոպական ներդրումային բանկի, ԱՄՆ գանձապետարանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակներում:

Մասնակցություն է ապահովվել նաև Մարդկային կապիտալի նախարարական հանդիպմանը, որն այս տարի նվիրված է եղել մարդկային կապիտալի ոլորտում արհեստական բանականությանը, թվային լուծումներին և տեխնոլոգիաներին: Միաժամանակ, ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի և ԱՄՀ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախարարների ու կառավարիչների հետ համատեղ հանդիպումներին: Վերջին հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներին և հեռանկարներին:

Երկկողմ հարթակում ՖՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների, Չեխիայի, Գերմանիայի, Սլովենիայի պատվիրակությունների հետ: Քննարկվել են ընթացիկ համագործակցության ակտիվացմանն ու շրջանակի ընդլայնմանն ուղղված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը, մասնավորապես, հայկական կողմը վերահաստատել է տարեկան մասնակցության հրավերները՝ ուղղված գործընկեր երկրների համապատասխան ներկայացուցիչներին:

ՖՆ պատվիրակության օրակարգի կարևոր մաս են կազմել միջազգային կապիտալի շուկայում ՀՀ գործընկերների ու ներդրողների հետ հանդիպումները: Առանձին քննարկումներ են կայացել «J.P. Morgan», «Citi», «Morgan Stanley»-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական իրավիճակին և ապագա համագործակցության հարցերի:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)