Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Էլեկտրոնային աճուրդների համակարգում կատարված փոփոխությունները ներկայացվել է մասնագետներին
25.06.2021
Էլեկտրոնային աճուրդների համակարգում կատարված փոփոխությունները ներկայացվել է մասնագետներին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 25-ին նախարարությունում տեղի է ունեցել վերապատրաստում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են էլեկտրոնային աճուրդների համակարգում կատարված ֆունկցիոնալ փոփոխությունները:

Վերապատրաստմանը, որն անցկացրել է Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության մասնագետ Նարեկ Մուրադյանը, մասնակցել են պետական մարմինների, հիմնադրամների, ընկերությունների համապատասխան մասնագետները:

Նարեկ Մուրադյանն ասում է, որ օրենսդրության համապատասխան փոփոխությամբ պայմանավորված էլեկտրոնային աճուրդների համակարգը վերաթողարկվել է և արդյունքում կատարված ֆունկցիոնալ փոփոխությունները այժմ ներկայացվում են մասնագետներին:

«Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվում է, թե ինչպես է իրականացվում էլեկտրոնայի աճուրդ ծրագիրը և ինչ գործողություններ են կատարվում այդ ծրագրով», -նշում է նա:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)