Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Համաշխարհային բանկը ևս մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը
01.07.2021
Համաշխարհային բանկը ևս մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Կորոնավիուսի համավարակի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման  և տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021թ. ապրիլի 30-ին պաշտոնապես դիմել էր Զարգացման Միջազգային Ընկերակցությանը՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել հավելյալ 1.7% տոկոսադրույքի կիրառումը չեղարկելու որոշումը:

2021 թվականի հունիսի 29-ի գրությամբ Համաշխարհային բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային բանկի 2022 ֆինանսական տարվա (2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:   

Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

2020թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման միջազգային ընկերակցության վարկերի գծով կազմել է 955 մլն ԱՄՆ դոլար, որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 755 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)