Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հսկողության 2024 թվականի ծրագրով նախատեսված ստուգումների կատարում:
Փորձագետը նախատեսվում են ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 2025 թվականի մարտի 28-ը ներառյալ:
Փորձագետի պարտականությունները՝
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կարգապահության ապահովման նկատմամբ հսկողության իրականացում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների, ինչպես նաև համայնքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված բյուջետային միջոցների նկատմամբ ֆինանսական, այդ թվում՝ ստուգումների միջոցով անհրաժեշտ վերահսկողության իրականացում և դրանցից բխող համապատասխան առաջարկությունների ներկայացում.
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումներին (վերստուգումներին) մասնակցություն.
- Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հանձնարարականների հիման վրա ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների իրականացում:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- Շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
- Առնվազն երեք տարվա հանրային ծառայության ստաժ կամ առնվազն երեք տարվա վերահսկողական կամ աուդիտորական բնագավառում աշխատանքային փորձ.
- Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքներ, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր).
- Թիմային աշխատանքի ունակություն.
- Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
- Հաշվետվությունների կազմման և ներկայացման ունակություն:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 23-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։
Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին>> N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին․
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
- արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
- մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան 1, 104 սենյակ հեռ.` 011-800104:
ՀՐԱՄԱՆ