10.08.1919թ.- 05.05.1920թ.
Արարատյան Սարգիս Շահնազարի (1886-1943)
Մասնագիտությամբ քիմիկոս, հասարակական-պետական, ազգային-քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ապրել է Բաքվում, մասնակցել հայկական ազգային կյանքին. 1918թ. ընտրվել է Բաքվի Ազգային Խորհրդի անդամ, որի կողմից գործուղվել է Պարսկաստան՝ անգլիացիների հետ բանակցելու Բաքվի ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանի անկախության հաստատումից հետո (1918-ի վերջին) տեղափոխվել է Երևան։ Ընտրվել է ՀՀԴ կուսակցության անդամ (1919-1920թթ.), պառլամենտի պատգամավոր։ Եղել է ֆինանսների (ելևմտական) ու պարենավորման նախարար (1919թ. օգոստոս - 1920թ. մայիս), խնամատարության և վերաշինարարության նախարար (1920թ. մայիս – 1920թ. դեկտեմբեր)։ Երևանից հեռացել է 1920թ. դեկտեմբերին, բնակվել է Ռումինիայում՝ Բուխարեստում։