Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
27.12.2024
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչությունում (2) փորձագետներ ներգրավելու վերաբերյալ

 

Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Էլեկտրոնային աճուրդների ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկման համակարգը կգործի 3 մակարդակներում, որոնք իրենց հերթին կազմված են գործունեության հետևյալ տեսակներից:

  • 1-ին մակարդակի սպասարկում (գործարար մակարդակ). պատասխանել էլեկտրոնային նամակներին և հեռախոսազանգերին, վերլուծել միջադեպերը, ստուգել համապատասխան փաստաթղթերը, կատարել գրառումներ/թարմացումներ խնդիրների բացահայտման գործիքի միջոցով և դիտանցել միջադեպերի լուծումը:

 1-ին մակարդակի սպասարկումն իրականացնելու է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն).

  • 2-րդ մակարդակի սպասարկում (տեխնիկական մակարդակ). տեխնիկական խնդիրների լուծում, սարքավորումների կոնֆիգուրացիաներ, ծրագրային ուղղումների ներդրում և ցանցային/տեխնիկական խնդիրների հայտնաբերում.
  • 3-րդ մակարդակի սպասարկում (ուղղիչ միջոցառումների իրականացման սպասարկում և 1-ին ու 2-րդ մակարդակների սպասարկման օժանդակություն). սխալների վերացում, կոդերի թեստավորում, բարդ իրավիճակների վերարտադրում, ծրագրային ապահովման ուղղումների ներդրման փաթեթների ստեղծում:
  • 4-րդ մակարդակի սպասարկում (Վարչության պահանջով ծրագրում ֆունկցիոնալ փոփոխությունների կատարում, որը չի ընդգրկում ծրագրային հիմնական ալգորիթմի փոփոխություն). նախատեսվող փոփոխությունները ներառում, բայց չեն սահմանափակում «Ծրագրային փոփոխություններ» բաժնում ներկայացված աշխատանքները:

Փորձագետները պատասխանատու են 2-րդ, 3-րդ և 4-րդ մակարդակների պատշաճ և ժամանակին սպասարկման համար: 

Պայմանագիրը կնքելու պահից մինչև նոր ծրագրի ներդնումը, բայց ոչ ավել քան 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Փորձագետի պարտականությունները՝

  • վերլուծել միջադեպերը, վերարտադրել իրավիճակները, ստուգել համապատասխան փաստաթղթերը.
  • համակարգել տեխնիկական խնդիրները և դիտանցել դրանց լուծումները.
  • վերլուծել թերությունները և դիտանցել դրանց լուծումները.
  • լուծել ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները.
  • սպասարկել համակարգի գործունեության համար անհրաժեշտ հարակից «MAIL»- սերվեր / համակարգը: : Համագործակցել համակարգի գործունեության համար անհրաժեշտ հարակից (DNS, NTP), ինչպես նաև այլ փոխկապակցված համակարգերի սպասարկումն իրականացնող կազմակերպությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) հետ: Ընդ որում, ՊՈԱԿ-ն իրավունք ունի արգելափակել կամ սահմանափակել փորձագետների՝ նախարարության հարակից սերվերներին և/կամ համակարգերին հասանելիությունը, եթե արձանագրվեն փորձագետների կողմից նշված սերվերների և/կամ համակարգերի ոչ պատշաճ օգտագործման դեպքեր: Նման դեպքերում, եթե ոչ պատշաճ օգտագործումը հանգեցնի վնասների՝ այդ թվում նյութական, ապա փորձագետները պարտավոր են սահմանված կարգով փոխհատուցել իրենց գործողությունների և/կամ անգործության հետևանքով առաջացած վնասները:
  • մտցնել կիրառման մեջ ծրագրային ուղղումները կամ նոր տարբերակները,
  • իրականացնել ետնամասի (back-end) աջակցման աշխատանքներ, համագործակցելով ՊՈԱԿ-ի հետ.
  • իրականացնել էլեկտրոնային աճուրդների համակարգի անխափան և չընդհատվող գործարկման համար անհրաժեշտ այլ գործողությունները.
  • ապահովել անխափան ինտեգրացիան էլեկտրոնային գնումների ARMEPS և էլեկտրոնային եղանակով գնումների պլանների և պայմանագրերի հաշվառման ու գնումների հաշվետվողականության ապահովման Armeps/ppcm և էլեկտրոնային աճուրդների համակարգերի միջև։ Էլեկտրոնային աճուրդների համակարգում առկա տվյալների անխափան ավտոմատ եղանակով տրամադրումը Armeps/ppcm համակարգին և գնումների պաշտոնական տեղեկագրի՝ www.procurement.am կայքին:
  • Վարչության պահանջով ծրագրային ապահովման փոփոխման իրականացում՝ հաշվի առնելով հետևյալը՝
  • փոփոխության հայտերի բացահայտում և համաձայնեցում Վարչության հետ.

- առաջարկվող փոփոխության հայտի ազդեցության վերլուծություն և այն չիրականացնելու ազդեցության գնահատում, փոփոխության հայտի իրականացման կանխատեսելի ժամկետների ներկայացում.

  • փոփոխության հայտի իրականացման առաջարկվող պայմանների և կանխատեսելի ժամկետների հաստատում Վարչության կողմից:

Փոփոխման հայտի իրականացման առաջարկվող պայմանները և կանխատեսելի ժամկետները Վարչության կողմից հաստատվելուց հետո փորձագետն իրականացնում է հետևյալ գործողությունները՝

- նախագծի պլանների համապատասխանեցում` միավորելու և Վարչություն համաձայնեցված փոփոխությունները փոխանցելու համար` հավանություն ստանալու նպատակով.

- փորձագետի կողմից փոփոխության հայտի ներդնում.

- փոփոխության հայտի թեստավորում փորձագետի և Վարչության աշխատակիցների կողմից: Թեսթավորման արդյունքները վերջնական հաստատվում են Վարչության կողմից.

- վերջնական հստատված թեսթավորման արդյունքների գործարկում փորձագետի կողմից.

  • վերլուծել պատահարները, վերարտադրել հանգամանքները, ստուգել համապատասխան ձեռնարկները.
  • լուծել ենթակառուցվածքների կամ երրորդ կողմ հանդիսացող համակարգերի խնդիրները (միացումներ, ինտերնետ բրոուզերի խնդիրներ, վեբկայքերի ծրագրերի ընդհանուր կիրառում).
  • գործարկել ծրագրերի նոր թողարկումները կամ ծրագրային փոփոխության ֆայլերը:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • Ճարտարագիտություն կամ էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն. 
  • Առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («Գնումների մասին» օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշումներ).
  • Հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուներ՝ կարդում և կարող է բացատրվել.
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու  ունակություն. 
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.                                         
  • Թիմում աշխատելու կարողություն.
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

 

Դիմումների ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 27-ից 2025 թվականի հունվարի 7-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 11։30-ից 12։30-ը և 14։30-ից 17։00-ը։

Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am: 

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • Հարցազրույցը։

 Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
  • Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը 0սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
  • Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
  • Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
  • Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 104 սենյակ հեռ.` 011-800104:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...