Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
18.06.2024
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.1-Մ3-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հայտարարություն

Երեքշաբթի, 18  հունիսի 2024

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.1-Մ3-5)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 

Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.1-Մ3-5)  պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.1-Մ3-5)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/    «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

           Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

          Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը,  որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝  «Իմ էջը»  բաժնում   («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել  հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

        Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.1-Մ3-5)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

          Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:

          Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.1-Մ3-5)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝  

  1. դիմում.
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
  3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.

4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.

5.արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի լուսապատճենը.

6.մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի հունիսի 18-ին ժամը 09։00-ից մինչև 2024 թվականի հունիսի 24-ը՝ ժամը 24։00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 11։00- ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 11։00- ին,, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձը 221,312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ է։

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողական և պատասխանատվության զգացում։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

հոդվածներ՝ 4-5, 10-12, 17, 19-24, 31, 33-34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

 

  1. «Հանրային ծառայության մասին» օրենք

հոդվածներ՝ 5, 7-9, 15, 30-31, 50, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175828

 

  1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք

հոդվածներ՝ 2, 4-5, 18, 30, 34

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175854

 

  1. «Կառավարության կառուցվածքի և գոևծունեության մասին» օրենք

հոդվածներ՝ 3-4, 6-7, 11, 15, 18

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188987 

 

  1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք

հոդվածներ 1․2, 6, 12, 15․1, 16-17, 19, 21, 23, 39

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739

  1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք․

հոդվածներ՝  4, 6, 10-12, 60, 105, 140, 143

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153241

 

  1. «Պետական պարտքի մասին» օրենք

հոդվածներ՝ 5-6, 8, 12, 14

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119085

 

  1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենք

հոդվածներ՝  4, 6

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141288

 

  1. Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
    Էջեր՝ 11-104

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

 

  1. «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. Էջեր՝ 64-110

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»
  • «Բարեվարքություն»
  • «Հաշվետվությունների մշակում»

Թեստի ձևանմուշը կցվում է:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1, հեռախոսահամար՝ 011-800104, էլ. փոստի հասցե՝ mariam.ter-hovhannesyan@minfin.am

ՀՐԱՄԱՆ

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: