Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հարկային համակարգը հարկային հարաբերությունների ամբողջությունն է: Հարկային հարաբերությունները հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հար­կա­յին պարտավորությունների հաշվառման, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտո­նու­թյուն­ների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, հար­կա­յին հարաբերությունները կարգավորող օրենքների դրույթները խախտելու համար պատաս­խա­նատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:

Հայաստանի Հանրապե­տու­թյունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապե­տու­թյան Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքով, պետական «շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ և ավե­լաց­ված արժեքի հարկ» և տեղական «գույքահարկ, հողի հարկ և հյուրանոցային հարկ» հար­կերի մասին և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող դրույթներ սահմանված են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչա­րա­­րության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեա­կան և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով, «Սնան­կու­թյան մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքով, «Հարկային ծառայության մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքներով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...